Միջազգային

Կհամագործակցե՞ն արդյոք Վաշինգոտնն ու Մոսկվան Սիրիայի հարցով

marlenahovsepyan

ԱՄՆ պատրաստ է Մոսկվայի հետ սկսել սահմանափակ բանակցություններ Սիրիայի հարցով: Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջոշ Էռնստը հայտարարել է, որ Օբամայի վարչակազմը բաց է տակտիկական, գործնական քննարկումների՝ «Իսլամական պետության» դեմ պայքարի շրջանակներում Սիրիայիում գործողությունների իրականացնելու շուրջ:

Մոսկվան ավելի վաղ արդեն առաջարկել էր Վաշինգտոնին բանակցություններ վարել երկու երկների զինված ուժերի ներկայացուցիչների մակարդակով: Սպիտակ տան հայտարարությունը հնչել է մամուլում վերջին շրջանում պարբերաբար հայտնվող լուրերի ֆոնին, որոնց համաձայն՝ Ռուսաստանը Սիրիա է ուղարկել զինուժ և ծանր տեխնիկա:

Բազմաթի արևմտայն քաղաքական գործիչներ մտավախություն ունեն, որ ռուսական զենքը Սիրիայում կիրառվելու է Բաշար Ասադի իշխանությունը պահելու համար, մինչդեռ՝ Մոսկվան հայտարարում է, որ զենքի մատակարարումներն իրականացվում են ջիհադականների դեմ պայքարելու՝ Դամասկոսի հետ առկա պայմանավորվծությունների շրջանակներում «Դժվար է հասկանալ, թե որն է նրանց գերակայությունն  այդ հարցում»,- BBC –ի փոխանցմամբ՝ ճեպազրույցի ժամանակ ասել է Ջոշ Էռնստը:

Մինչ այդ՝ նախօերին Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ ալ-Մուալլեմը պետական հեռուստատեսության եթերից հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում իր երկիրը հնարավոր է դիմի Ռուսաստանին՝ համատեղ ռազմական գործողություններ իրականացնելու խնդրանքով:

Իր հերթին՝ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է քննարկել «Իսլամական պետության» դեմ գործողության մասին Դամասկոսի խնդրանքը, եթե վերջինս դիմի այդ հարցով: Սիրիայի ղեկավարության խնդրանքը, եթե այդպիսին լինի, որ Ռուսաստանի զինվորները սիրիացի զինվորականների հետ միասին մասնակցեն ռազմական գործողություններին, կդիտարկվի և կքննարկվի երկկողմ շփումների շրջանակում:

Դեռևս հայտնի չէ, կվերսկսվի՞ Ռուսաստանի և Վաշինգտոնի ռազմական գերատեսչությունների միջև 2014 թվականի գարնանը՝ ուկրաինական իրադարձություններից հետո, ընդհատված երկխոսությունը, սակայն արևմտյան բազմաթիվ վերլուծաբաններ կարծում են, որ Սպիտակ տունը պետք է շահագրգռված  լինի Կրեմլի հետ համագործակցությամբ, քանի որ ծայրահեղական խմբավորումների դեմ պայքարում ամերիկյան ռազմական գործողությունները դեռևս շոշափելի արդյունքներ չեն տալիս:

Back to top button