Ինչպես գրավիչ դարձնել Հայաստանը սփյուռքահայերի համար.եվրոպացի պաշտոնյայի խորհուրդը


Արևելյան գործընկերության երկրներում տեղական ժողովրդավարությունը զարգացնելու նպատակով ԵՄ -ը CORLEAP-ի բյուրոյի միջոցով իրականացնում է ծրագրեր, որոնց մատնանշում են ուղիների առկա խնդիրների լուծման ուղղությամբ:
CORLEAP-ի բյուրոն, համանախագահ Մարկկու Մարկկուլայի գլխավորությամբ, Արևելյան գործընկերության երկրներում տեղական ժողովրդավարությանը նվիրված խորհրդաժողովի ընթացքում ներկայացրեց իրենց իրենց նկատառումները:
«ԵՄ-ն առաջարկում է խորացնել համագործակցությունը քաղաքական ու գյուղական համայնքների առաջընթացի նպատակով»,-ասաց: Հստակ գործողությունների ծրագրի անհրաժեշտություն կա. նա խոսեց հայկական բարդությունները հաշվի առնելով՝ Էներգետիկ ոլորտում արդյունավետության հասնելու և այդ նպատակով աղբյուրներ գտնելու մասին:
Եվս մեկ խորհուրդ եվրոպացի պաշտոնյայից. «Հայակական սփյուռքը Եվրոպայում է և պետք է մտածել թե ինչ անել, որ այդ ուղեղները հետ վերադառնան Հայաստան: Պետք է մտածել, թե ինչպես կարելի է նրանց գրավի դարձնել Հայաստանը: Հարկ է ինտեգրել նրանց գլոբալ աշխատանքներում, նրանք պետք է հասկանան, որ իրենց ապագան հայրենիքում է»:
Տարածքային կառավարման ու արտակարգ իրավիճակների փոխնախարար Վաչե Տերտերյանը խոստացավ ակտիվ ներգրավվել նման ծրագրերում: Նա կառավարության անունից նշեց, որ ողջունում է նման ծրագրերի շրջանակներում համագործակցությունը:
Հայաստանի կառավարությունը պատրաստ է ու պատասխանատու նման հանձնառություն վերցնելու երկրում տեղական ժողովրդավարությունը զարգացման առումնով ասաց Վաչե Տերտերյանը վստահեցնելով, որ ապագան տեսնում է նաև նման ծրագրերի շրջանակներում համագրծակցության մեջ: