Միջազգային
Թուրքիայում հրկիզում են իրանական բեռնատարները


Թուրքիայի տարածքով անցնող իրանական բեռնատարները հրկիզվում են անհայտ խմբավորումների կողմից, հայտնում է Akunq.net-ը։
Նախկինում Թուրքիայի տարածքով Վրաստան ապրանք տեղափոխող իրանական բեռնատարները ներկայում նախընտրում են անցնել Հայաստանի տարածքով, թեև ճանապարհներն ավելի անհարմար են` լեռնային լինելու հետևանքով:
Իրանցի բեռնատարների վարորդների հաղորդած տեղեկության համաձայն` վերջին ամիսներին Թուրքիայում հրկիզվել է նման 40-50 բեռնատար ավտոմեքենա: Սակայն նրանք վստահ չեն, թե այդ խմբավորումները պետությա՞ն մարդիկ են, թե՞ ՔԱԿ- ի զինյալներ: