ՀասարակությունՑեղասպանություն 100

Ավելի քան 70 այնճարցիներ այսօր Ծիծեռնակաբերդում էին

alisagevorgyan
Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակին նվիրված  միջոցառումներնին մասնակցելու նպատակով Լիբանանի Այնճար հայկական համայնքից Հայաստան է ժամանել մոտ 70 հոգուց կազմված պատվիրակություն: Նրանք այսօր այցելել են Ծիծեռնակաբերդ իրենց  հարգանքի տուրքը մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ցեղասապանության թանգարան-ինստիտուտում մասնակցել են Մուսա լեռան հերոսամարտին և  մուսալեռցիների կենցաղին նվիրված  ժամանակավոր  ցուցասրահի բացմանն ու ֆրանսիահայ Ժորժ Գևորգյանի «Ֆրանսիական  ռազմածովային նավատորմի օգնությունը հայերին 1909 և 1915 թվականներին» գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսին:

 

Մուսա լեռան հերոսամարտի մասնակիցներն ու  նրանց զավակները 75 տարի առաջ լիբանանյան Այնճար գյուղում հիմնեցին իրենց նոր Մուսա լեռը, որտեղ ամեն տարի մեծ շուքով նշում են իրենց փրկության օրը: Տասնյակ այնճարցիներ այս օրերին Հայաստանում են, որպեսզի  հերոսամարտի հոբելյանական 100-ամյակը նշեն հայրենիքում: Ավելի քան 70 այնճարցիներ այսօր Ծիծեռնակաբերդում էին:

Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում ծաղիկներ խոնարհելուց հետո Ցեղասապանության թանգարան-ինստիտուտում նրանք մասնակցեցին նաև Մուսա լեռան հերոսամարտին և մուսալեռցիների կենցաղին նվիրված  ժամանակավոր  ցուցադրության  բացմանն ու Ժորժ Գևորգյանի «Ֆրանսիական  ռազմածովային նավատորմի օգնությունը հայերին 1909 և 1915 թվականներին» գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսին:

Այնճարցիների հետ հանդիպմանը ցեղասապանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը ներկայացրեց թանագարում պահպանվող մի գիրք՝ Դարտիշ դյու Ֆուրնեի հուշագրությունը, ֆրանսիական մարտանավի  այն նույն հրամանատարի, ում շնորհիվ իրականություն դարձավ Մուսա լեռան 4080 հայերի փրկության պատմությունը:

Մուսալեռցիներն ու նրանց ժառանագներն առ այսօր հավատում են, որ իրենց փրկությունը պատահականություն չէր, այլ  նախախնամություն, որ այդ ամենի մեջ առկա է Աստոծո աջը: Ի վերջո նրանց փրկել էր խաչը: Չմոռանանք, որ Մուսա լեռան վրա դիրքավորված հայերը ֆրանսիական մարտանավի ուշադրությունը գրավել էին կարմի խաչ կրող սպիտակ դրոշով, որը պահապանվում է Այնթափում, իսկ կրկնօրինակն այսօր հանձնվեց Երևանի ցեղասպանության թանգարանին:

Այնթափից ժամանած Ռիտա Քեշիշյան–Քիզբեկյանը «Ռադիոլուր» -ի հետ զրույցում պատմեց ամուսնու մորաքրոջ մասին, որը Մուսա լեռան կենդանի վկաներից է:

«Ցեղասպանության  մասին պատմությունները սովորաբար ցավի ու կորստի տխուր պատմություններ են, բայց Մուսա լեռը հերոսության պատմություն է: Թեև ունեցանք 18 նահատակներ, բայց մուսալեռցիները պատվով դուրս եկան այս պատմությունից»,-ասում է Այնճարից ժամանած Հակոբ Այնթաբլյանը:

Back to top button