

Վաղը հրավիրված է ԱԺ արտահերթ նիստ՝ ՀՀԿ խմբակցության նախաձեռնությամբ: Այսօր օրվա սկզբին հանրապետական պատգամավորները ստորագրահավաք էին նախաձեռնել այդ առաջարկով:
Խնդիրն այն է, որ այսօր ԱԺ քառօրյա աշխատանքների վերջին օրն է, բայց պատգամավորներին չի հաջողվել սպառել քննարկման դրված միակ հարցը՝ սահմանադրական փոփոխությունների փաթեթը:
Երեք օր շարունակ փոփոխությունները ներկայացնում էր եւ պատգամավորների հարցերին պատասխանում էր Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը: Այսօր հնչել է նաեւ հարակից զեկույցը եւ գրանցված պատգամավորների մի մասի ելույթը:
Վաղը պատգամավորները կշարունակեն ներկայացնել իրենց կարծիքները փաստաթղթի վերաբերյալ, ինչից հետո միայն խմբակցություններն արդեն կներկայացնեն իրենց դիրքորոշումները։