Հասարակություն

Նաիրիտցիները կրկին պահանջում են. այս անգամ՝ իրենց աշխատատեղերը

hasmikdilanyan
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն այսօր կրկին հավաքվել են կառավարության շենքի առջև: Այս անգամ նրանք աշխատատեղեր են պահանջում հայրենի կառավարությունից: «Նաիրիտ» գործարանի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը «Ռադիոլուր»-ին փոխանցել է, որ  գործարանի նախկին աշխատակիցներից առնվազն 1500 –ը չի կարողանում աշխատանք գտնել ու հեռանում է Հայաստանից:

«Նաիրիտը» կրկին աշխատեցնելը օրախնդիր է, այն ավելի  կարևոր է  երկրի տնտեսության համար: «Նաիրիտը» թույլ կտա, որ Հայաստանը շնչի»,- ընդգծել է Հարությունյանը: Անուշ Հարությունյանը անդրադարձել է նաև  «Նաիրիտ գործարանի վերագործարկումը  նպատակահարմար չի»  պաշոտնական  հայտարարություններին.

«Մինչև այսօր եթե «Նաիրիտը» աշխատել է՝ իրացրել է իր աշխատանքը։ Դա նշանակում է, որ «Նաիրիտի» ինքնարժեքն ու վաճառքի գները տարբեր են, և հաստատ վաճառքի գները գերազանցում են ինքնարժեքը: «Նաիրիտում» պրոբլեմներն առաջացել են ոչ թե այն պատճառով, որ արտադրանքը չի վաճառվում («Նաիրիտի» արտադրանքը մինչև վերջին պարկը վաճառվում է), «Նիրիտն» իրացման այդպիսի խնդիր չունի, այլ առաջացել են այն պատճառով, որ գալիս են վարկեր, դրամաշնորհներ, որոնք պետք է օգտագործվեին «Նաիրիտում», որոնք փոշիացվել են: Ինչպես և ինչու, դրա պատասխանը վարչապետը պետք է պահանջի ու ստանա իրավապահ մարմիններից»:


Back to top button