Միջազգային
Հզոր երկրաշարժից հետո 4.5 մետրանոց ալիքը հասել է նավահանգստային քաղաք.կա 5 զոհ


Չիլիում տեղի ունեցած հզոր՝ 8.3 մագնիտուդով երկրաշարժից ու ուժգին հետցնցումներից հետո, Չիլիի ռազմածովային նավատորմի տվյալներով, Կո-կիմբո նավահանգստային քաղաք է հասել 4.5 մետրանոց ալիք։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Այս պահին հաղորդվում է 5 զոհի և 15 վիրավորի մասին։ Ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Ցնցումները տեղի են ունեցել տեղի ժամանակով 19.45-ին՝Երևանի ժամանակով՝ կեսգիշերն անց։ Օջախը գտնվել է մայրաքաղաք Սանտյագոյից 229 կմ հեռու, 25 կմ խորության վրա։
Չիլիի իշխանությունները բնակչության տարհանում են հայտարարել առափնյա գոտիներում։ Ցունամիի վտանգ է հայտարարվել Չիլիում, Պերուում։ Ալիքներ են սպասվում նաև Ճապոնիայոմ և Ռուսաստանում։