Տնտեսական

Հայաստանում են ՌԴ Կալուգայի մարզի գործարարները

lianaeghiazaryan

Երեւանում ներդրումային եւ գործակցության նոր հնարավորություններ են փնտրում Ռուսաստանի Կալուգայի մարզի գործարարները: Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը սեպտեմբերի 15–19–ը հյուրընկալել է Կալուգայի գործարար պատվիրակությանը, որի կազմում խոշոր ընկերությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ են: ԵՏՄ-ին միանալուց հետո Հայաստանի շուկայի հանդեպ հետաքրքրությունը աճել է, հանդիպման ժամանակ նկատել են ռուս գործարարները, ովքեր այս օրերին տարբեր հանդիպումներ են ունենում Հայաստանում:

 

Ռուսաստանի հանդեպ արեւմտյան պատժամիջոցներն ստիպում են այդ երկրի գործարարներին նոր շուկաներ փնտրել կամ կենտրոնանալ այն շուկաների վրա, որոնց հետ գործակցությունն առանձնապես ակտիվ չէր: Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատը հայ-ռուսական տնտեսական գործակցությանը նոր թափ հաղորդելու նպատակով պարբերաբար կազմակերպում է բիզնես ֆորումներ Ռուսաստանի առանձին մարզերի հետ` նրանց գործարարների պատվիրակություններին հրավիրելով Երեւան:

Սեպտեմբերի 15–19–ը Հայաստանում է Կալուգայի գործարար պատվիրակությունը, որոնց ներկայացուցիչներն այսօր հայ-ռուսական հերթական բիզնես ֆորումի մասնակիցն էին:

Մինչև բիզնես ֆորումը և ֆորումին հաջորդող օրերին պատվիրակությունն այցելում է տարբեր ընկերություններ, հանդիպում պետական և մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, փորձում ձեռք բերել նախնական պայմանավորվածություններ բիզնես ծրագրեր իրականացնելու համար։

Թե դրանք ինչ արդյունք կտան, դեռ խիստ վաղ է ասել, երբեմն էլ փակ է մնում` կոմերցիոն հարցեր են, բայց ամեն դեպքում գործարարների համար կարեւոր է տեղեկանալ` ինչպիսի բիզնես մթնոլորտ է տիրում, հարկային ու մաքսային հարկման ինչ տրամադրություններ:

Ռուս գործարարները նախապես ցանկություն են հայտնել այցելելու առանձին ձեռնարկություններ՝ անմիջականորեն ծանոթանալու արտադրական կարողություններին, տեղում քննարկելու, բանակցելու և նախնական պայմանավորվածություններ ձեռք բերելու նպատակով։ Ռուսական ընկերությունները ներկայացնում են մետաղախողովակային արմատուրաների, ջրամատակարարման սարքավորումների և պարագաների, տրանսպորտի և պահեստային տնտեսությունների, արտակարգ իրավիճակների համակարգի էլեմենտների արտադրության և այլ ոլորտներ։

Երեւանի քաղաքապետարանում հանդիպումների շրջանակում քաղաքապետարանի եւ «Երևան Ջուր» ընկերության ներկայացուցիչն են քննարկել ռուսական առաջարկները` կապված ջրամատակարարման սարքավորումների և պարագաների հետ:

Back to top button