Հասարակություն

Կառավարությունն այսօր

hasmikdilanyan
Բերդի տարածաշրջանի Թովուզ համայնքի՝ նախկին Թովուզ այժմ Տավուշ համայնքը կառավարության այսօրվա նիստում կընդգրկվի  Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների ցանկում: Հիշեցնենք, որ կառավարության մի քանի որոշումներով  արտոնություններ են սահմանված սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին:

ՀՀ կառավարությունն պահուստային ֆոնդից Հատուկ քննչական ծառայությանը  լրացուցիչ մոտ 16.5 միլիոն դրամ կհատկացնի: Նախագծի հիմնավորման համաձայն, անհրաժեշտություն է առաջացել Հատուկ քննչական ծառայության քննիչների թիվը ավելացնել 7-ով:  Նշենք, որ ծառայությունը զբաղվում է պետական պաշտոնյաների եւ իրավապահ մարմնինների ներկայացուցիչների մասնակցությամբ կատարված հանցագործությունների քննությամբ:

Կառավարությունն այսօր  հաստատելու է  այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում  Պարտադիր կուտակային կենսաթոշակային բացադրիչի մասնակիցը կարող է  ստանալ իր՝  կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ : Նախագիծը ներկայացնելու է աշխատանքի և սոցիալական հացերի նախարար Արտեմ Ասատրյանը:  Կառավարության կայքէջում տեղադրված նախագծի հիմնավորման մեջ ներկայացված է հիվանդություների ցանկն ամբողջությամբ:

Դրանք, հիմնականում, արյան շրջանառության, չարորակ նորագոյացությունների հետ կապված ու այլ ծանր հիվանդություններն են: Այսինքն` ներառված են այն հիվանդությունները,  որոնցով հիվանդանալու և նկարագրված ծայրահեղ վիճակներում գտնվելու դեպքերում անձի կյանքին անմիջական վտանգ է սպառնում և կամ ` նա ունի ամոքիչ (պալիատիվ) օգնության կարիք:

Ներզատական համակարգի հիվանդություններ

Շաքարային դիաբետ` դեկոմպենսացված փուլում, երիկամների ախտահարումով՝ ծանր ձևի դիաբետիկ նեֆրոպաթիա երիկամային անբավարարություն տերմինալ փուլում, ծրագրային հեմոդիալիզի անարդյունավետությամբ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի E10 ծածկագիր):

Նյարդային համակարգի հիվանդություններ

Կենտրոնական նյարդային համակարգի խրոնիկ պրոգրիսվող հիվանդություններ` արյան շրջանառության սուր և խրոնիկ խանգարումներով, տետրապլեգիայով, խիստ արտահայտված թուլամտությամբ, կոնքի օրգանների ֆունկցիայի արտահայտված խանգարումներով, պառկելախոցերով, երկրորդային ինտոքսիկացիայով (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի G30 ծածկագիր):

2. Կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ` շարժողական ֆունկցիայի խիստ արտահայտված խանգարումով, բուլբար պարալիչով, հյուծումով (կախեքսիայով) (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի G35 ծածկագիր):

Նորագոյացություններ

Չարորակ նորագոյացություններ՝ մետաստատիկ քայքայումով, հյուծումով (կախեքսիայով), ամոքիչ (պալիատիվ) օգնությամբ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի C00 ծածկագիր):

Միելոմային հիվանդություն` տարածուն պաթոլոգիկ կոտրվածքներով, հյուծումով (կախեքսիայով) (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի C76 ծածկագիր): Արյան չարորակ հիվանդություններ` 4-րդ փուլում, բուժման ոչ ենթակա ձևերով, արյունաստեղծ ֆունկցիայի խիստ արտահայտված խանգարումով, դեկոմպենսացված փուլում (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի C97 ծածկագիր):

Կառավարությունն այսօր փոփոխություններ կկատարի իր նախկին որոշումներից մեկում, որով Բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված և ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող 1-ին կուրսի ուսանողներին կտրամադրվի ուսման վճարի մասնակի փոխհատուցում՝ ուսանողական նպաստի ձևով: Նախագծի հաստատման արդյունքում ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված առաջին կուրսի լրացուցիչ մոտ 300 ուսանող կօգտվեն պետության աջակցությունից:

Back to top button