Միջազգային
Բաղդադի ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել է ԻՊ-ն


«Իսլամական պետությունն» ստանձնել է Բաղդադում այսօր իրականացված ահաբեկչությունների պատասխանատվությունը: Այսօր Իրաքի մայրաքաղաքի կենտրոնում իրականացված կրկնակի ահաբեկչության զոհ է դարձել 24 մարդ, ավելի քան 120-ը վիրավոր է:
«Ռոյթեր ործակալության փոխանցմամբ՝ ահաբեկիչները համացանցում տարածած հայտարարության մեջ հայտնում են, որ մահապարտների կողմից իրականացված ահաբեկչությունների թիրախում եղել են ոստիկանության աշխատակիցները:
Իրաքում «Իսլամական պետության» գրոհայինների լայնամասշտաբ առաջխաղացմամբ պայմանավորված պահպանվում է խիստ անկայուն իրավիճակ: