Հասարակություն
Ատոմակայանը կեսգիշերին կանջատվի էներգաարտադրության ցանցից


Սեպտեմբերի 18-ին, ժամը 00-ին Հայաստանի ատոմային էլեկտրակայանը դուրս կբերվի էներգաարտադրության ցանցից՝ տարեկան պլանային նորոգման և վերալիցքավորման աշխատանքներ իրականացնելու նպատակով:
ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկում աշխատանքները կտևեն մոտ 46 օր։ Նախատեսված է ՀԱԷԿ-ը էներգաարտադրության ցանցին միացնել նոյեմբերի 2-ին: