Միջազգային

Ադրբեջանի՝ «Եվրանեսթից» հրաժարվելու որոշումը ԵԽ- ում ափսոսանք է առաջացրել

marlenahovsepyan

Եվրախորհրդարանում ափսոսանք են հայտնել Ադրբեջանի Միլի մեջլիսի՝ «Եվրանեսթի» հետ համագործակցությունը սառեցնելու գործընթաց սկսելու որոշման կապակցությամբ: Կազմակերպության համանախագահներ, Ֆինսլադիան ներկայացնող Հեյդի Հաութալան և Վրաստանը ներկայացնող Վիկտոր Դոլիձեն հանդես են եկել հայտարարությամբ, որում նշում է, որ դա ադրբեջանի կամավոր և ինքնիշխան որոշումն է, և իրենք հարգանով են վերաբերվում դրան:

«Եվանեսթն» ամեն դեպքում շարունակում է մնալ «Արևելյան գործընլերության» խորհրդարանական թևը և կշարունակի աջակցել Եվրամիության հետ «Արևելյան գործընկերության» երկրների քաղաքական և տնտեսական ինտեգրմանը: Կազմակերպությունը կձեռնարկի համապատասխան  միջոցառումներ՝ «Եվրանեսթի» բնականոն գործունեությունը պահպանելու նպատակով, երբ Միլի մեջլիսը  պաշտոնապես հայտնի իր որոշման մասին: Այնուամենայնիվ՝ որոշումն ափսոսանք է առաջացնում, քանի որ ադրբեջանական խորհրդարանը զրկում է իրեն ձայնի իրավունքից խորհրդարանական նիստերին, որոնք տարածաշրջանի համար ունեն ակնհայտ կարևորություն»,- ասված է հայտարարության մեջ:

Եվրամիության հետ միջխորհրդարանական համագործակցությունից հրաժարվելու՝ Բաքվի մտադրության մասին հայտնի էր դարձել նախօրեին։ Իլհամ Ալիևը Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի հետ երկու երկների միջև ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումից հետո կայացած համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարել էր, որ Բաքուն հրաժարվում է համագործակցությունից, քանի որ «իր երկրի նկատմամբ կեղտոտ արշավ է իրականացվում, և Բաքուն այսուհետև պատասխանելու է իր դեմ ձեռնարկած բոլոր քայլերին»:

Ադրբեջանի զարյույթի և կտրուկ քայլերի պատճառը սեպտեմբերի 10-ին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևն է, որում Բաքվի իշխանությունները սուր քննադատության  են ենթարկվում երկրում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի համար։ Ավելին՝ առաջին անգամ բարձրացվում է քաղաքական հետապնդումներին մասնակից դատավորների և քաղաքական գործիչների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցը:

Մինչ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևի կապակցությամբ կտրուկ քայլերի է դիմում, Ադրբեջանի հասցեին հնչում է հերթական քննադատությունը: Միջազգային իրավապաշտպան «Freedom House» կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ ԵԱՀԿ-ի կողմից Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելուց հրաժարվելու մասին։

«Նախագահ Իլհամ Ալիևի կառավարության կողմից նոյեմբերի 1-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններում եվրոպական դիտորդական առաքելության առջև դրված պայմաններն ադրբեջանցիների ձայները գողանալու վտանգի մասին են խոսում»,- նշել է կազմակերպության փոխնախագահ Դանիել Կալինգերտը։

Back to top button