Հասարակություն

Facebook-ում կհայտնվի Dislike կոճակը

Facebook սոցիալական ցանցը սկսել է ստեղծել «Դուր չի գալիս» կոճակը, այս մասին ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն է պատմել Կալիֆորնիայում տեղի ունեցած մամուլի ասուլիսում։ «Տարիներ շարունակ մարդիկ խնդրում էին ստեղծել «Dislike» կոճակ։ Վերջապես մենք ձեզ լսեցինք, մենք հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ ու կառաջարկենք մի բան, որը համապատասխանում է օգտատերերի զգալի մասին կարիքներին»,– նրա խոսքերը մեջբերում է Bloomberg–ը։

Facebook–ը երկար ժամանակ դեմ էր «Dislike» կոճակի ստեղծմանը, քանի որ դա կարող էր դանդաղեցնել տեղեկությունների փոխանակությունը ու սադրել բացասական մթնոլորտ։ Ենթադրվում էր, որ բացասական վերաբերմունքը կարելի է արտահայտել մեկնաբանությունների միջոցով։ Ցուկերբերգը հայտարարում էր, որ չի ուզում ամբողջ ցանցը վերածել «կողմ» կամ «դեմ» քվեարկության ֆորումի։

Ընկերությունը արդեն սկսել է մշակել «Dislike» կոճակի այլընտրանքը։

Back to top button