Միջազգային

Փախստականները Հյուսիսային Եվրոպա են գնում Խորվաթիայի եգիպտացորենի դաշտերով

Հունգարիայի սահմանի փակումից հետո Սիրիայի և Հյուսիսային Աֆրիկայի փախստականները գտնել են Հին աշխարհամաս հասնելու նոր ուղի՝ Խորվաթիայով: Reuters գործակալությունը հայտնում է, որ միգրանտներն արդեն սկսել են հատել խորվաթական սահմանը:Նրանք անցնում են եգիպտացորենի դաշտերով դեպի սերբ-խորթական սահման:

Առնվազն 10 ավտոբուս է մոտեցել սահմանապահ անցակետին: Խորվաթիայի իշխանությունները հայտարարել են Հյուսիսային Եվրոպայի երկրներ մեկնել ցանկացող միգրանտներին օգնելու պատրաստակամության մասին:

Նշենք, որ նախօրեին Հունգարիան փակել էր Սերբիայի հետ սահմանը, ավելի վաղ՝ Գերմանիան և Ավստրիան հայտնել էին սահմանին խիստ հսկողություն սահմանելու մասին:

Back to top button