Վրաստանը Ռուսաստանի ահից ձգտում է անդամակցել ՆԱՏՕ- ին


Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին հայտարարել է, որ Թբիլիսին վախենում է Ռուսաստանի գործողություններից, ուստի ձգտում է անդամակցել ՆԱՏՕ-ին ու աջակցում տարածաշրջանում արևմտյան ռազմական ներկայությանը։
Sputnik Georgia-ի հաղորդմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախարարը նշել է, որ Վրաստանը հույս ունի արագ մուտք գործել ՆԱՏՕ՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով։ «Մենք ՆԱՏՕ-ին խնդրում ենք, որ Վրաստանի հարցն ընդգրկվի Վարշավայում ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթաժողովի ծրագրում: Այժմ մենք տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում Ուկրաինայում, հասկանում ենք, թե ինչ կարող է տեղի ունենալ Մոլդովայում, և գիտենք, որ Վրաստանը հաջորդն է լինելու»,- ասել է նա։
Նախարարը նշել է, որ ինքը հայտնել է դաշնիքի ղեկավարությանը Թբիլիսիի ցանկության մասին: ՆԱՏՕ-ի հերթական գագաթաժողովը տեղի կունենա Վարշավայում՝ 2016 թվականի հուլիսին։