

Նալբանդյան- Մամեդյարով հանդիպումը՝ Նյու Յորքում
«Վերջին շրջանում հրադադարի խախտման դեպքերը հաճախակիացել են։ Հուսով ենք՝ հարցի վերաբերյալ ձեռք կբերվի որոշակի համաձայնություն: Այդ բնագավառում Ռուսաստանն ամրապնդել է իր դիվանագիտությունը: Սերգեյ Լավրովն այցելեց Ադրբեջան, իսկ ես՝ Մոսկվա: Սակայն արդյունքի հասնելու համար պետք է աշխատենք: Մենք պետք է համաձայնեցնենք որոշ հարցեր: Ռուսաստանը շարունակում է սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբին: Կփորձենք հասնել արդյունքների, սակայն նախապես ինչ-որ բան ասել դժվար է», Մամեդյարովի խոսքերն է մեջբերում ԱՊԱ գործակալությունը:
Սինիրլիօղլու. ԼՂ հակամարտությունը տարածաշրջանի ամենամեծ խնդիրն է
Սինիրլիօղլուն նշել է, որ ադրբեջանցի պաշտոնակցի հետ այսօր կայացած հանդիպման օրակարգի գլխավոր հարցը եղել է ղարաբաղյան կարգավորումը: Նա ընդգծել է, որ Թուրքիան շարունակելու է ջանքեր գործադրել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ:
Մոնիե. Ամեն ինչ կախված է արտաքին գործոններից
Ֆրանսիացի դիվանագետը, պատասխանելով ԱՊԱ գործակալության հարցին, նշել է, որ կողմերը պետք է ձեռնարկեն հնարավոր բոլոր քայլերը՝ լարվածությունը թուլացնելու համար, որի հետևանքով խաղաղ մարդիկ են զոհվում:
«Վերջերս ես խոսել եմ Ադրբեջանում ապրող մարդկանց հետ, նրանք ինձ ասել են, որ ադրբեջանցիներն ու հայերը հարյուրավոր տարիներ խաղաղ են ապրել: Շատերը հույս ունեն, որ այդ ժամանակները վերադառնալու են: Ամեն բան կախված է արտաքին գործոններից»,- ասել է Ֆրանսիայի դեսպանը:
Դիվանագետը, մենկաբանեկով երկու երկրների արտգործնախարարների մակարդակով հանդիպման անցկացման հնարավորությունը, նշել է, թե ինքը տեղյակ է, որ Մինսկի խմբի համանախագահները հանդիպում են ծրագրում, որոնց նպատակը աջակցությունն է Հայաստանին և Ադրբեջանին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: