Ռուսաստանը «Թուրքական հոսքի» շուրջ բանակցությունների վերսկսման կոչ է անում


Մոսկվան ակնկալում է բանակցությունների շուտափույթ վերսկսում «Թուրքական հոսք» նախագծի շուրջ: Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ ռուս-թուրքական հարաբերություններում Մոսկվայի գերակայություններից է Սև ծովի հատակով նոր գազամուղի կառուցումը։
«Ակնկալում ենք բանակցությունների շուտափույթ վերսկսում, այդ թվում՝ միջկառավարական համաձայնագրի շուրջ, նախագիծ, որը մայիսից գտնում է թուրքական կողմի քննարկման օրակարգում»,- նշված է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Նշենք, որ օրերս Անկարան, ի դեմս էներգետիկայի նախարարության պաշտոնյայի, հայտարարել էր «Թուրքական հոսք» նախագծի սառեցման մասին: Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունն արվել է Սերգեյ Լավրովի և Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հանդիպման նախօրեին:
Դիվանագետների առաջին հանդիպումը կայանալու է վաղը՝ Սոչիում: