Մայիսից մինչեւ այսօր Հայաստանում ապաստանել է 2,5 հազար սիրիահայ


Սիրիայում ծավալվող իրադարձությունների արդյունքում այս տարվա մայիսից մինչեւ այսօր Հայաստանն ընդունել է արդեն 2,5 հազար սիրիահայ:
«Սեպտեմբերի 1-ի դրությամբ մոտ 300-ը նորից վերադարձել են»,- այսօր ԱԺ ում ասել է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նախարարի ունեցած տեղեկություններով՝ Հալեպում դեռ 7-8 հազար հայ կա, իսկ ողջ Սիրիայում մոտավորապես 15 հազար հայ։
«Հայաստանում այսօր հոգեբանական, բարոյական մթնոլորտի առումով որոշակի խնդիր ունենք»,- նշել է նախարարը եւ հստակեցրել, թե ինչը նկատի ունի:
Փախստականներ ընդունող երկրներին միջազգային որոշ կազմակերպություններ եւ երկրներ որոշակի օգնություն են տրամադրում, բայց քանի որ Հայաստանը ճամբարային կացարաններ որպես այդպիսին փախստականներին չի տրամադրում, միջազգային հանրությունն ուշադրությունն ուղղում է հիմնականում հենց այդպիսի երկրների վրա:
Նախարարը նաեւ կարեւորում է այստեղից Սիրիա ուղարկվող օգնությունը։ Նա խոսել է սիրիահայերի հոգեւոր առաջնորդի հետ եւ ասում է, որ այնտեղ լուրջ խնդիր ունեն որբանոցն ու ծերանոցը: Առաջինում բնակվում է 30 երեխա, երկրորդում՝ 40 ծեր, որոնցից մի մասը պարզապես գամված է անկողնուն:
Հրանուշ Հակոբյան. Սփյուռքի նախարար