Հասարակություն
Հայտնի են Հրանտ Դինքի անվան մրցանակակիրները


Ստամբուլում սեպտեմբերի 15-ի երեկոյան տեղի է ունեցել Հրանտ Դինքի միջազգային մրցույթւ մրցանակների հանձնման արարողությունը, որին մասնակցել են բազմաթիվ հայտնի լրագրողներ եւ իրավապաշտպաններ Թուրքիայից եւ աշխարհի տարբեր մասերից։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ագոս»-ը, այս անգամ Հրանտ Դինքի անվան մրցանակները հանձնվել են Սաուդիան Արաբիայի կանանց իրավունքների պաշտպան Սամար Բադավիին եւ Թուրքիայում մոտ 20 տարի ԼԳԲՏ իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Kaos GL կազմակերպությանը։