Հասարակություն

Խորհրդարանում շարունակվում է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկումը

lenabadeyan
Այսօր Աժ-ում շարունակվում է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկումը: Աշխատանքը երեկ ավարտվել էր հիմնական զեկուցող՝ Վարդան Պողոսյանին հարց տալու փուլում: Սահմանադրագետն այսօր պարզաբանեց հասարակությանը եւ պատգամավորներին հետաքրքրող մեկ հարցերից եւս: Եթե փաստաթղթում արված փոփոխությունները հանրությանը ներկայացվում էր մաս-մասն, ապա հնարավո՞ր է արդյոք Սահմանադրությունը նույնպես Հանրաքվեի դրվի ոչ թե ամբողջությամբ, այլ՝ ըստ առանձին գլուխների:

«Չի կարելի առանձին դնել հանրաքվեի, դա չի թույլատրում ո՛չ գործող օրենսդրությունը, ո՛չ էլ պարզ սովորական տրամաբանությունը: Սահմանադրությունը նորմերի ամբողջություն է»,– ասաց նա։

«Եվ եթե մենք կառավարման համակարգին վերաբերող մի գլուխը դնենք առանձին հանրաքվեի, մյուսը՝ առանձին, չի լինի, դրանց միջև կա օրգանական կապ, և այդ կապը այն կխզվի, եթե մեկն ընդունվի մյուսը՝ չընդունվի: Պրակտիկ տեսանկյունից էլ այն անհնար է: Միասնական փաստաթուղթ է»,- բացատրեց Վարդան Պողոսյանը:

Սահմանադրական փոփոխություններով ամրագրված է՝ Աժ մեծամասնության վստահությունը վայելող վարչապետը պարտավոր է տարեկան զեկույց ներկայացնել խորհրդարանին: Այս դեպքում առաջարկ հնչեց՝ ճիշտ կլինի, որ վարչապետը 6 ամիսը մեկ ուղերձով դիմի հանրությանը՝ նախընտրական ծրագրերի իրականացման հաշվետվությամբ: «Մեկ բան է հաշվետու լինել յուրայիններին՝ ԱԺ-ում, մեկ այլ բան ՝ հաշվետու լինել հասարակությանը»,- ասում են պատգամավորները: Առաջարկվող փոփոխություններով նույն վարչապետին է պատերազմի ժամանակ տրվում ԶՈՒ-ի գլխավոր հրամանատարի լիազորությունները: Խաղաղ պայմաններում այդ պարտականությունը դրվում է Պաշտպանության Նախարարության վրա: Փոփոխվող Սահմանադրության մեջ նաեւ նշվել է նախարարությունների հստակ թիվը՝ 18:

 

Back to top button