Հասարակություն

Այսօր օզոնի շերտի պահպանման միջազգային օրն է

1994թ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան իր (A/RES/49/114) բանաձեւով սեպտեմբերի 16-ը հռչակել է Օզոնի շերտի պահպանման միջազգային օր։ 1987 թ. սեպտեմբերի 16-ին 36 երկրներ ստորագրել են Մոնրեալի արձանագրությունը, որի համաձայն մասնակից երկրները պետք է սահմանափակեն ու ամբողջովին կրճատեն օզոնը քայքայող նյութերի արտադրությունը, հայտնում է Calend-ը։

Եվ այս փաստաթղթի ստորագրման օրը 1995 թ. սկսած նշվում է որպես Օզոնի շրտի պահպանման միջազգային օր։ Օզոնի շերտի պահպանման միջազգային օրվա կարգախոսն է դարձել. «Պահպանիր երկինքը, պաշտպանիր ինքդ քեզ, պաշտպանի օզոնի շերտը»:

Back to top button