Հասարակություն

«Քիմիա և քիմիական տեխնոլոգիաներ» 4-րդ միջազգային գիտաժողովը` Երեւանում

sonahakobyan
ԳԱԱ-ում այսօր մեկնարկել է «Քիմիա և քիմիական տեխնոլոգիաներ» 4-րդ միջազգային գիտաժողովը:  Գիտաժողովին մասնակցել են ավելի քան 100 գիտնականներ, որոնցից 20-ը Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսից, Ուկրանայից, Վրաստանց, Ղազախստանից և Ուզբեկստանից: Գիտաժողովի մասնակիցները ներկայացրել են քիմիայի և քիմիական տոխնոլոգիաների զարգացման նոր ուղղություններ անօրգանական նյութերի սինթեզի , ոչ մետաղական հումքի, մետաղական հանքատեսակների և արտադրական թափոնների համալիր վերամշակման բնագավառներում, նանոկոմպոզիտային, գերկարծր, հատուկ մաքրության , ապակեկերպ, ապակեբյուրեղային, կոմպլեքսային միացությունների, ինչպես նաև քիմիական արտադրությունների և շրջապատող միջավայրի էկոլոգիական խնդիրներ: Գիտաժողովն իր աշխատանքը կշարունակի մինչև սեպտեմբերի 18-ը: Կկայանա նաև երիտասարդ գիտնականների հանդիպումը Արցախի գիտական կենտրոնի երիտասարդ գիտնականների հետ:

Back to top button