Քաղաքական

Նալբանդյան- Մամեդյարով հանդիպումը՝ ՄԱԿ- ի ԳԱ շրջանակներում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում կկազմակերպեն Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան՝ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ միջնորդների հետագա քայլերը:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դիվանագետն նշել է, որ միջնորդները արտգործնախարարների հետ կքննարկեն տարեվերջին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման հնարավորությունը: Դեսպան Սեկուտան նաև տեղեկացրել է, որ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են տարածաշրջան այցելել աշնանը:

Back to top button