ՀասարակությունՑեղասպանություն 100

Մեկնարկեցին Մուսա լեռան հերոսամարտի 100- ամյակի միջոցառումները

Հայաստանում այսօր մեկնարկեցին Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները: Աշխարհի 4 ծայրերից ժամանած ուխտավորներն այցելեցին  Եսայի Յաղուբյանի շիրիմ-հուշարձանին և ծաղիկներ դրեցին մեծ հրամանատարի շիրիմին:

«Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումները մեկնարկել են Լիբանանում։ Ուրախալի է, որ հայրենի իշխանությունները պետական մակարդակով տևական միջոցառումներով նշելու են Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակը: «Մուսալեռ» հայրենակցական միության միջոցառումները գալիս են լրացնելու կառավարության ծրագիրը: Ուրախալի է նաև, որ հայրենիքում հերոսամարտի միջոցառումները սկսեցին Եսայի Յաղուբյանի շիրիմին այցելությամբ: Մուսա լեռան հերոսամարտին իր գործուն մասնակցությունը բերելուց հետո Յաղուբյանը 1947թ. ներգաղթեց հայրենիք և այստեղ էլ կնքեց իր մահկանացուն»,- հոգեհանգստի արարողությունից հետո նշեց Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակի կենտրոնական մարմնի նախագահ Եսայի Հավաթյանը։

Կարդացեք նաև
Close
Back to top button