Մեկնարկել է 5-րդ գումարման Ազգային ժողովի 8-րդ նստաշրջանը


Այսօր մեկնարկել է 5-րդ գումարման Ազգային ժողովի 8-րդ նստաշրջանը: Առաջին նիստին մասնակցելու համար գրանցվել է 118 պատգամավոր: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ներկայացրել է մեծ և փոքր օրակարգերը: Նստաշրջանի օրակարգում 173, քառօրյայի օրակարգում՝ 149 հարց է, նաև՝ 42 միջազգային պայմանագիր:
Նստաշրջանի, նաև քառօրյայի առանցքում, սակայն, սահմանադրական բարեփոխումների նախագիծն է: Քննարկումները սկսվելու են հենց այդ փաստաթղթից: Պատգամավորներն այսօր հարցի քննարկման հատուկ ընթացակարգ են ընդունել: Այն, մասնավորապես, նախատեսում է , որ հիմնական զեկուցողին նախագիծը ներկայացնելու համար կտրմադրվի մինչև 120 րոպե:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն առաջարկել է հարցի կարևորությունից ելնելով սահմանադրական բերփոխումների նախագծի խորհրդարանական քննարկումը հեռարձակել Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով: ԱԺ նախագհը առաջարկը նպատակահարմար չի համարել:
«Ուղիղ եթերթվ հեռռարձակելու համար ժամանկ ու միջոցներ են պետք: Չեմ կարծում, որ դրա անհրաժեշտությունը կա»:
Խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ հիշեցրել է, որ ԱԺ նիստերի ուղիղ հեռարձակումն ապահովվում է խորհրադարնի պաշտոնական կայքէջում:
Խորհրդարանում նաև հարց է հնչել՝ ինչու հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը չի մասնակցում քննարկումներին: Զարուհի Փոստանջյանի հարցին հանրապետական Արտակ Զաքարյանն է պատասխանել. ԱԺ կանոկարգը սահմանում է, որ նախագիծը պետք է ներկայացվի նախագահի ներկայացուչի, այլ ոչ թե հանրապետության նախագահի կողմից: Նախագահի ներկայացուցիչը, հիշեցնենք, մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանն է: Հենց նա էլ խորհրդարանում կներկայացնի փաստաթուղթն ու կպատասխանի պատգամավորների հարցերին:
Ի դեպ, օրենսդիրների կազմն այսօր համալրվել է նոր պատգամավորով. ԿԸՀ որոշմամբ ՀՀԿ համամասնական ցուցակից պատգամավոր է ընտրվել Կարեն Բեքարյանը, ով փոխարինել է արդարադատության նախարար նշանակված Արփինե Հովհաննիսյանին: