Միջազգային

Ղարաբաղյան խնդիրը քննարկվել է Բաքվում

Ղարաբաղյան հակամարտությունն այսօր քննարկել են Բաքվում: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է ԵԽԽՎ ժողովրդավարության և քաղաքական հարցերի կոմիտեի զեկուցող Ռոբերտ Վալտերին:

Մամեդյարովը ներկայացրել է Բաքվի տեսակետը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքի վերաբերյալ և ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրները, ինչպես նաև այլ միջազգային կառույցներ պետք է իրենց ներդրումն ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:

Ադրբեջանի արտգործնախարարը նշել է, որ միջազգային հանրությունը ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորումը դիտարկում է որպես խնդրի կարգավորման հնարավոր ուղի:

Back to top button