ՄշակույթՑեղասպանություն 100

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգներ Տոկիոյում

Սեպտեմբերի 7-ից 11-ը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում և Ճապոնիայում ՀՀ դեսպանության ու ՀՀ մշակույթի նախարարության համագործակցությամբ և հովանավորությամբ համերգային շրջագայությամբ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում էր գտնվում Արամ Խաչատրյանի անվան տրիոն՝ դաշնակահար Արմինե Գրիգորյան, ջութակահար Կարեն Շահգալդյան, թավջութակահար Կարեն Քոչարյան:

Սեպտեմբերի 8-ին տրիոն համերգով հանդես եկավ Տոկիոյի «Լյութեր Իչիգայա» կենտրոնում, սեպտեմբերի 11-ին՝ «Սանտորի հոլ» հեղինակավոր համերգասրահում: Երաժիշտները կատարեցին Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի և Պյոտր Չայկովսկու ստեղծագործությունները:

Համերգներին ներկա էին հարյուրավոր ճապոնացիներ, Տոկիոյում հավատարմագրված դիվանագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Back to top button