Իրանի եւ Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունը եւ Հայաստանի վրա դրա ազդեցությունը


«Վեցյակի» և Թեհրանի միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի ստորագրումը քաղաքական նոր խաղաքարտերի բաժանման սկիզբ է ազդարարում: Այսօր եվրոպական եւ ասիական երկրները շտապում են իրանական շուկա՝ վերականգնելու ինչպես անվարտ մնացած նախկին ծրագրերի իրականցումը, այնպես էլ նորերի սկսելը:
Հուլիսի 14-ին ստորագրված պատմական համարվող համաձայնագրով վերացվում են Իրանի դեմ պատժամիջոցները, և սկսվում է նոր էջ՝ Իրան- միջազգային հանրություն-տարածաշրջան համագործակցությունում: Թեհրանն այսօր նոր գործընկեր է փնտրում նաեւ տարածաշրջանում, քանի որ Թուրքիայում ստեղծված իրավիճակը վտանգում է իրանական տնտեսական այն ծրագրերը, որոնք իրականացվում են Թուրքիայի հետ համատեղ կամ թուրքական տարածքում։
Տարածաշրջանում Իրանի եւ Թուրքիայի դերակատարությունը նոր զարգացումների համատեքստում եւ Հայաստանի վրա դրանց ազդեցությունը «Ռադիոլուրի» անդրադարձում։