ԿարևորՔաղաքական

ԱԺ նստաշրջանն սկսվեց Սահմանադրության փոփոխությունների քննարկումներով

lusinevasilyanlenabadeyan

121 պատգամավորի մասնակցությամբ այսօր մեկնարկել է 5-րդ գումարման Ազգային ժողովի 8-րդ նստաշրջանը: Օրակարգում   173 հարց է և 42 միջազգային պայմանագիր: Առանցքայինը սակայն   սահմանադրական բարեփոխումների նախագիծն է, որի քննարկմամբ էլ հենց խորհրդարանը սկսել է   աշնանային նստաշրջանի աշխատանքը:

Հիմնական զեկուցողը մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանն է: Խորհրդարանակն ուժերի դիրքորոշոււմները  դեռ վերջնականապես հայտնի չեն, բայց դրանք կհնչեն այս քառօրյայի ընթացքում: Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու նախագիծն ամենայն հավանականությամբ կքվեարկվի հաջորդ քառօրյայի ընթացքում:

Այսօր օրվա երկրորդ կեսին,  ի դեպ, հայտնի է դարձել, որ քննարկումը ուղիղ կհեռարձակվի նաև հանրային հեռուստաընկերության եթերում: Սա եղել է ընդդիմադիրների առաջարկը: Այն սկսզբում մերժվել է, հետո՝ ընդունվել։

Back to top button