Ստեփանակերտում եւ Իջեւանում հաղթել են գործող քաղաքապետերը


ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում սեպտեմբերի 13-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, ըստ նախնական տվյալների, հաղթել է գործող քաղաքապետ Սուրեն Ալեքսանդրի Գրիգորյանը:
ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքը տեղեկացնում է, որ քվեարկությանը մասնակցած 15 434 ընտրողից 10 686-ը քվեարկել են Սուրեն Գրիգորյանի օգտին:
Տավուշի մարզի Իջևան քաղաքի ղեկավարի ընտրություններում հաղթել է գործող ղեկավար Վարդան Ղալումյանը: Նրա օգտին քվեարկել է 6 240 իջևանցի, այս մասին տեղեկացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքը:
Մյուս թեկնածուի՝ Վարուժան Ներսիսյանի օգտին քվեարկել է 2 032 ընտրող: Նշենք, որ, ընդհանուր առմամբ, Իջևանում 14 153 ընտրողներից ընտրությանը մասնակցել է 8 488 ընտրող: Անվավեր է ճանաչվել 205 քվեաթերթիկ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել ՀՀ եւ ԼՂՀ մի շարք համայնքներում:
Հայաստանում համայնքի ղեկավարներ են ընտրել Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Վայոց ձորի, Շիրակի, Սյունիքի եւ Տավուշի մարզերում:
ՏԻՄ ընտրություններ են գրանցվել նաեւ Արցախի 207 համայնքներում: 200 համայնքներում ավագանու անդամների 1022 տեղերի (մանդատների) համար գրանցված թեկնածուների թիվը 1241 է: 200 համայնքներում ավագանու անդամների 1022 տեղերի (մանդատների) համար գրանցված թեկնածուների թիվը 1241 է:
Արցախում ընտրական իրավունք ունի 94 հազար 241 մարդ: