Հասարակություն

Շեղված ճակատագրեր, սոցիալական իրականության անմեղ զոհեր

alisagevorgyan

Վայոց ձորի մարզի սահմանամերձ Խաչիկ գյուղից այս ռեպորտաժին կարելի էր նաեւ այլ վերնագիր դնել, սակայն դրանիծ ռեպորտաժը փոքրիկ հերոսների կյանքում ոչինչ չի փոխվի։ Նրանց կյանքում այսօր որոշիչը հանգամանքներն են: Մանկական անմեղ ժպիտների ու թախծոտ սպասումների միջից մի փոքրիկ հայացք գցենք դեպի մանկական հոգու անեզր իրականությունը։

 

Սիրում եմ ձմեռը, ժամերով կանգնում եմ ձյան տակ ու բռնում փաթիլները. մանկական ափերում ծնվող ու անհետացող փաթիլները ձմռան հանդեպ փոքրիկ Արթուրի սիրո միակ պատճառը չեն։ Ողջ տարվա սպասումից հետո հենց ձմռանն են  տեղի ունենում արտագնա աշխատանքից վերադարձող հոր և նրա  հանդիպումները:

«Ասում եմ՝ արի, արի Հայաստան, ասում ա՝ կգամ ձմեռը: Հայրիկս Մոսկվայում է, մի քանի տուն արդեն կառուցել է: Երևի շուտով կգա, այստեղ կաշխատի»,- այս հույսով 13-ամյա Արթուրն  ապրում է իր ողջ գիտակցական կյանքը: Ապրում է հորեղբոր ընտանիքում: Ավելի քան ինը տարի նա  չի տեսել հայրիկի հետ արտագնա աշխատանքի մեկնած ու Մոսկվայում բնակվող ռուս մայրիկին, ում ազգանունն էլ կրում է՝ Կորնեև:

Արթուրն ասում է, որ ապրում է ծնողներից հեռու՝ Խաչիկում,  որպեսզի հայերեն սովորի, հայրն է այդպես կամեցել: Հայրիկի իրագործված ու չիրագործված  բազմաթիվ խոստումներից մեկը Արթուրի ազգանունը փոխելն է, որի մասին տղան  մեզ պատմեց առանձնակի հպարտությամբ։ «Գնալու եմ ազգանունս փոխեմ՝ Հայրապետյան, որ հայ դառնամ»։

Իսկական հայը, ըստ Արթուրի պատկերացումներումների, նա է, ով սիրում ու պաշտապանում է ընտանիքը և հայրենիքը: Սահմանամերձ Խաչիկում գծված հայրենիքի սահմանն էլ  գիտի, սահմանից այն կողմ սպառնացող վտանգն էլ։ Վտանգի հետ հարաբերվող խաչիկցի մանուկների բառապաշարը մի տեսակ ուրիշ է. մանկական անմեղ հոգիների համար չափից ավելի բարդ…

Խաչիկցի մանուկները տիրապետում են ոչ միայն ռազմական արվեստի,  այլև դպրոցական  ուսուցչուհու «դրեսկոդի» գաղտնիքներին, Արթուրի պատկերացմամբ՝  կատարյալ ուսուցչույին  պետք է  հագնի միայն սև ու սպիտակ հագուստ, մազերը՝ երկար: Նրա բնորոշմամբ՝  «քսվել էլ կարելի ա»: Արթուրի  9-ամյա ընկերը՝ Ալեքսն այս հարցում խիստ սահմանափակումների  կողմնակից չէ։ «Կարա երկար հագնվի, կարա կարճ, կարևորը որ սիրուն լինի»։

Ալեքսի մանկական առօրյան հագեցած է կենցաղով , կնգտանց, այսինքն՝   կանացի գործեր, ինչպես ասում է, չի սիրում : Հաճույքով միայն հորն է օգնում՝ տղամարդկանց գործերում։

Կարդացեք նաև
Close
Back to top button