Սպորտ

Շախմատի աշխարհի գավաթ.Լևոն Արոնյանն անցել է հաջորդ փուլ

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Բաքվում ընթացող աշխարհի շախմատի գավաթի խաղարկության 1/64 եզրափակչում Վիեդենկելլերին պարտության է մատնել նաև երկրորդ պարտիայում և 2:0 արդյունքով անցել հաջորդ փուլ: Այստեղ նրա մրցակիցը կլինի Ուկրաինան ներկայացնող Ալեքսանդր Արիշչենկոն: ԱՄՆ-ն ներկայացնող Սամուել Սևյանը, իր հերթին, երկրորդ պարտիայում նույնպես ոչ-ոքի է խաղացել ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ, և կողմերն ստիպված են հաղթողին որոշել թայ-բրեյքում:Աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցում են 128 շախմատիստներ: 

 

Back to top button