Հասարակություն

Ինքնասպանության փորձ կատարած ԱԱԾ աշխատակիցը գիտակցության է եկել

Սեպտեմբերի 7-ին կառավարության շենքի մոտ ծառայողական զենքով գլխին կրակած ԱԱԾ պետական օբյեկտների պահպանության վարչության աշխատակցի վիճակում դրական տեղաշարժ կա: Նա գիտակցության է եկել: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել են թիվ 1 համալսարանական հիվանդանոցից՝ հավելելով, որ Լյուդվիգ Հովհաննիսյանն արդեն ինքնուրույն շնչում է, արհեստական շնչառության ապարատն անջատվել է: Նշենք, սակայն, որ նա շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում:
Հիշեցնենք՝ 32-ամյա Լյուդվիգ Հովհաննիսյանը սեպտեմբերի 7-ի առավոտյան ինքնասպանության փորձ էր արել՝ իր ծառայողական զենքով կրակելով գլխին: ՀՀ քննչական կոմիտեում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն:
Back to top button