Միջազգային

ԵՄ- ն վեց ամսով երկարացրեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Եվրամիությունը ևս վեց ամսով երկարաձգել է ռուսական ընկերությունների և ֆիզիկական անձանց դեմ պատժամիջոցները: Կառույցի անդամ երկների նախարարների այսօր հաստատած ցուցակում Ռուսաստանի և Ղրիմի 150 ընկերություններ են և անհատներ՝ հայտնի գործարարներ, պատգամավորներ, մասնավորապես միլիարդատերեր Արկադի Ռոտենբերգը և Յուրի Կովալչուկը, Դումայի պատգամավորներ և Դաշնության խորհրդի անդամենր Սերգեյ Միրոնովը, Լեոնիդ Սլուսկին և ուրիշներ:

Փաստաթղթում նշված է որ պատժամիջոցները Ռուսաստանի դեմ կգործեն այնքան ժամանակ, քանի դեռ Մոսկվան չի կատարել ուկրաինական հակամարտության վերաբերյալ Մինսկի համաձայնությունները:

Եվրամությունը մինչև 2016 թվականի ավարտը երկարաձգել է նաև պատժամիջոցները Ղրիմի և Սևաստոպոլի դեմ։ Եվրամիության անդամ երկների քաղաքացիներին և ընկերություններին արգելվում է ներդրումներ կատարել թերակղզու տնտեսության մեջ, գնել անշարժ գույք և ֆինանսավորել տեղի ընկերությունները:

Back to top button