Հասարակություն

Արցախի ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 55.9 տոկոսը

Սեպտեմբերի 13-ին Արցախում կայացած Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցել է 52 հազար 765 ընտրող: Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացնում են, որ ժամը 20:00-ին, ընտրատեղամասերի դռները փակելուց հետո պարզվել է, որ ընտրություններին մասնակցել է ընտրողների 55.9 տոկոսը: Արցախում ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն 94 հազար 241 ընտրող:

Արցախի ամբողջ տարածքում՝ 207 համայնքներում այսօր կայացել են ՏԻՄ ընտրություններ: 144 համայնքներում գրանցվել էր համայնքի ղեկավարի 240 թեկնածու, որոնցից 126-ը՝ (52,5%-ը) գործող համայնքի ղեկավարներն են: Թեկնածուների մեծ մասը` 231 մարդ (96,3 %-ը), արական սեռի ներկայացուցիչներ են: 200 համայնքներում ավագանու անդամների 1022 տեղերի (մանդատների) համար գրանցված թեկնածուների թիվը 1241 է: 200 համայնքներում ավագանու անդամների 1022 տեղերի (մանդատների) համար գրանցված թեկնածուների թիվը 1241 է:

Կարդացեք նաև
Close
Back to top button