Հասարակություն

Այսօր Վրաստանում մեկնարկեց նոր ուսումնական տարին

Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»-Թբիլիսի

Այսօր Վրաստանում մեկնարկեց նոր ուսումնական տարին:  Վիրահայ աշակերտների առջև իր ր դռները  բացեց երկրում գործող թվով 125 հայկական դպրոց (դրանցի 15-ը հայկական բաժիններով, մյուսները ամբողջովին հայկական դպրոցներ են): Հայ համայնքի ակտիվ աշխատանքի շնորհիվ այս տարի եվս բազամթիվ հայկական դպրոցներում բացվեց առաջին դասարան:

80-ամյա Մարիամ տատը այսօր ծաղիկները ձեռքին իր թոռնիկին  տարավ հայկական դպրոց: Հիշում է, երբ ինքն էր հայկական դպրոցում սովորում, այսքան ճանապարհ չէր անցնում. հայկական դպրոցներն այն ժամանակ աշակերտներով  լեփ լեցուն էին ու գործում էին  գրեթե ամեն մի թաղամասում: Սակայն այսօր ստիպված  քաղաքի ծայրամասից թոռնիկին բերում է  կենտրոնում գտնվող հայկական դպրոց.«Շատ հեռու է, բայց ամեն օր պիտի բերեմ, որովհետև ազգասեր ժողովուրդ ենք…»:

Թիվ 104-րդ դպրոցը, որտեղ առաջին անգամ ոտք դրեց նրա թոռնիկը,  համարվում է  մայրաքաղաքի միակ ամբողջովին հայկական դպրոցը. քաղաքում գործող մյուս երկու դպրոցները հայ-վրացական են կամ հայ-վրաց-ռուսական: Վերջին տարիներին հայ համայնքի  ջանքերով այս դպրոցներում առաջին դասարանցիների թիվն ավելացել է. Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, որ եկել էր  դպրոցականներին շնորհավորելու,  ասում է. «Այս դպրոցը չի լինի, եթե մենք չաշխատենք այդ ուղղությամբ: Վրաստանի պետությունը հնարավորություն է տվել, որ հայկական դպրոց  գործի:  Ուրախ եմ, որ «Հայարտուն» կենտրոնը կարողանում է առաջին դասանցիներով  ապահովել հայկական դպրոցները: Կոչ եմ անում, որ  բոլորս մեր նպաստը բերենք հայոց դպորցին… »:

Թեմին կից գործող «Հայարտուն» կրթամշակութային կնետրոնի նախադպրոցարանը այս տարի հայակական դպրոցներին տվել է 16 առաջին դասարանցի: Կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանի խոսքով. «Մենք ուզում ենք  ծնողների այն կարծիքը, թե հայկական դպրոցում կրթության որակն արոնակ է, փոխել. մենք բոլորս  պետք է մեր երեխաներին տանենք հայկական դպորց, ստեղծելով կրթության նոր որակ…»:

104-րդ հայկական դպրոցում այսօր սովորում է  300 աշակերտ: Սա վերջին տարիների համար լավ ցուցանիշ է համարվում. հինգ տարի առաջ դպրոցն ուներ 160 աշակերտ: Այս տարի առաջին դասարանցիների թիվն էլ 26-ի հասնում:

Սա Վրաստանում գործող  միակ հայկական դպրոցն է, որն ինչպես փոխտնօրեն  Ալմարա Սիրադեղյանն է ասում, ընթանում է վրացական դպրոցներին համընթաց. այսինքն վրացերենն ուսումնասիրվում է  ոչ թե ազգային փոքրամասնությունների համար նախատեսված ծրագրով, այլ  վրացական  դպրոցների ծրագրով: Արդյունքում,  շրջանավարտները հավասարապես տիրապետում են հայերենին ու  վրացերենին.  «Այս դպորցը մեր հպարտունն է և մենք  ամեն ինչ անում ենք, որ  կրթությունն այստեղ բարձր մակարդակով կազմակերպվի. ոչնչով հետ չմնանք  վրացականից…»:

Մինչ աշակերտները  ծնոթանում են ուսուցիչների հետ, լսում նրանց շնորհավորանքները դասարաններում, ծնողները հավաքված քննարկում են կրթական հարցեր. սակայն նրանք  բոլորը համամիտ են մեկ հարցում` նախևառաջ պետք է տիրապետենք մայրենիին: Իզա Հարությունովան հայերեն գրել կարդալ չգիտի. վրացական դպրոց է  ավարտել:

Վերջին տարիների, երբ  փոքրիկ աղջկան տարավ «Հայարտան» նախադպրոցարան, այդ ժամանակվանից էլ ինչպես նշում է, հայերենը բացվեց:  Ասում է` «լավ է շուտ հասկացա, ես հայկական չեմ ավարտել, բայց երեխաս նախևառաջ հայերենին պետք է տիրապետի. հիմա երեխաս դպրոց է եկել, հայերեն գրել կարդալ կսովորի. թող դեռ իրենն իմանա, հետո ուրիշինը. այդ ժամանակ ուրիշն էլ   քեզ ավելի կսիրի ու կհարգի»:

Back to top button