Հասարակություն

Նախագահը շնորհավորել է հրեական Նոր տարին

Հանրապետության նախագահն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հերական համայնքին՝ Նոր տարվա՝ Ռոշ ա Շանային կարակցությամբ։

«Հայաստանի հրեական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,

Շնորհավորում եմ ձեզ հրեական նոր տարվա` Ռոշ ա Շանայի կապակցությամբ:

Մաղթում եմ, որ գալիք տարին ձեզ համար լինի հաջողությունների և ձեռքբերումների տարի, որ նոր տարում ավելի զարգանան ու հարստանան մեր ժողովուրդների դարավոր կապերը, և դուք շարունակեք լինել դրանց նպաստող յուրօրինակ կամուրջ:

Կիսելով ձեր ուրախությունն այս գեղեցիկ տոնի առթիվ՝ մաղթում եմ մեր հրեա հայրենակիցներին և ողջ հրեա ժողովրդին տոնական բարձր տրամադրություն, երջանկություն և ամենայն բարիք:»,- ասված է շնորհավորական ուղերձում։

Back to top button