ՄիջազգայինՏեսանյութեր
Մեքքայի մզկիթում դժբախտ պատահարի զոհ է դարձել 80- ից ավելի մարդ (տեսանյութ)


Առնվազն 87 մարդ մահացել Սաուդյան Արաբիայում` մահմեդականների գլխավոր սրբավայրում՝ մզկիթում շինարարական կռունկի ընկնելու հետեւանքով։ Վիրավորվել է 150- ից ավելի հավատացյալ։
Al Arabiya հեռուստակայանը հայտնում է, որ քաղաքացիական պաշտպանության ներկայացուցիչների տվյալներով՝ կռունկի ամրանները չեն կարողացել դիմանալ ուժեղ քամուն։
Սաուդյան Արաբիայի քաղպաշտպանության Twitter- ի էջում տեղի բնակիչներին կոչ է արվել մերձակա հոսպիտալներում եւ հիվանդանոցներում տուժածների համար դոնոր լինել։