Հասարակություն
Հրդեհվել է սպանության մեջ մեղադրվողի տունը


Այսօր ժամը 07.33-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Կուրթան գյուղում տուն է այրվում: ՏԿԱԻՆ- ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
News.am- ի տեղեկություններով հրդեհը բռնկվել է այն տանը, որի բնակիչներից մեկը մեղադրվում է 16- ամյա համագյուղացու սպանության մեջ։ Չի բացառվում, որ հրդեհը հրկիզման արդյունք լինի։
Գյուղում ողբերգական պահահարը արձանագրվել է օգոստոսի 28- ին (մանրամասները՝ այստեղ)։