Հասարակություն

Դպրոցների համակարգիչները կվերանորոգվեն նոր վարկային ծրագրով

sonahakobyan

Ծաղկաձորում շարունակվում է «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագրի արդյունքներին եւ «Կրթության բարելավում» ծրագրի մեկնարկին նվիրված համաժողովը: Վարկային ծրագրի շրջանակներում լուրջ ձեռքբերումներ են գրանցվել նաև Կրթական տեխնոլոգիաների բնագավառում:

Ներկայացնելով արդյունքները՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը նշեց, որ գլխավոր ձեռքբերումը Հայաստանի կրթական ցանցի ամբողջացումն է: Վարկային միջոցների օգտագործման շնորհիվ հաջողվել է ստեղծել հսկայական կրթական ցանց, որտեղ ներգրավված են Հայաստանի Հանրապետության բոլոր դպրոցները, ինչպես նաև 20 նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ:

Ի դեպ՝ վարկային միջոցներից բացի տարեկան 800 մլն դրամ էլ հատկացվել է պետբյուջեից: Պետբյուջեի միջոցներով ցանցին է միացվել ևս 300 դպրոց: Ծրագրի արդյունքում դպրոցները սկսել են ստեղծել սեփական կայքեր: Արտակ Պողոսյանը նաեւ հայտնեց, որ դպրոցների 18000 համակարգիչների 30%-ը վերանորոգման կարիք ունի, ինչը դպրոցների բյուջեն թույլ չի տալիս: Խնդիրը կլուծվի նոր վարկային ծրագրի շրջանականում։

 

Back to top button