Հասարակություն

Տեղի ունեցավ «Շանթ 2015»- ի վերջին միջոցառումը

Բաղրամյան ուսումնավարժադաշտում «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակներում տեղի ունեցավ զորավարժության վերջին միջոցառումը, որի ընթացքում պայմանական ռազմական դրության ժամանակ հայկական զինված ուժերը մարտի դաշտում պետք է հաղթեն հակառակորդին:

«Արմենպրեսը» հայտնում է, որ զորավարժության ընթացքում ներկայացվեց հայ-լեհական համատեղ «Լյուբավա-Արմենիա» ձեռնարկության արտադրանքը: Ներկայացվեցին նաև «Իգլա-Ս», «Սմերչ», «Բուկ», «Օսա», «Օսա-ակա» զինատեսակները, անօդաչու սարքեր և փրկարարական տեխնիկա:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զորավարժությունների արդյունքը գոհացուցիչ է համարում և շեշտում, որ այն ծառայել է իր նպատակին։

Բաղրամյանի  ուսումնամարզական վարժարանում զորավարությունների ավարտին Օհանյանն ասել է, որ զորավարժությունների ընթացքում կատարելագործել ենք մեր ունակությունները և հասել այլ ձեռքբերումների, որոնք նախատեսված էին մինչ զորավարժության անցկացումը:

«Հաջողությամբ ենք լուծել, մեր առջև դրված խնդիրները: Ձեռքբերումների մեջ իրենց դերակատարումն ունեն թե’ հրամանատարները, թե’ շարքային զինծառայողները, այդ իսկ պատճառով ես հատուկ շնորհակալություն եմ հայտնում բարձր մակարդակով աշխատանք կատարելու համար: Այս զորավարժությունների արդյունքում, կատարելագործել ենք մեր ունակությունները թե’ կազմակերպչական,թե’ կառավարման առումով»,-Օհանյանի խոսքերն է մեջբերել «Արմենպրեսը։ Նախարարը հավելել է,  որ մեր ունակությունները ավելի են զարգանում, քանի որ հայկական զինված ուժերը հաջողությամբ համագործակցում են ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի հետ:

Back to top button