ԿարևորՀասարակություն

«Ոչ թալանին» նախաձեռնության ցուցարարները փակել են Բաղրամյան պողոտան (լրացվող)

լրացվել է ժամը 23։54- ին

Ոստիկանությունը հայտարարեց, որ Բաղրամյան պողոտայի շարունակական փակումն ապօրինի է եւ նշեց, որ ցուցարարներին տրամադրում է 6 ժամ ժամանակ՝ մինչեւ առավոտյան ժամը 5- ն իրենց պահանջը հայտնելու եւ ինքնակամ պողոտան ազատելու համար։

+++

լրացվել է ժամը 23։24- ին

Մինչ այս պարեղանակներից ու պարից հետո ցուցարարները հայտարարեցին, որ արդեն ուշ է եւ իրենք կփորձեն չաղմկել։

+++

լրացվել է ժամը 23։08- ին

Ոստիկանությունը «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանին կոչ արեց ստանձնել ցույցի կազմակերպչի պատասխանատվությունը եւ չաղմկել՝ պահպանելով համակեցության կանոնները։ Իրենց հերթին ցուցարարները հայտարարում են, որ ցույցը կազմակերպիչ չունի, այլ ինքնաբուխ է։

+++

լրացվել է ժամը 23։02

Մի քանի րոպե առաջ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ ժամը 23- 00- ից չի կարելի աղմկել եւ խախտել համակեցության կանոնները։ Ոստիկանությունն էլ քաղաքացիներին շարունակում է կոչ անել բացել Բաղրամյան պողոտայի երթեւեկելի մասը։

+++

լրացվել է ժամը 22։36- ին

Ոստիկանությունը շարունակում է Բաղրամյան պողոտան փակած քաղաքացիներին բացել այն՝ հայտարարելով, թե նրանք խախտում են օրենքը։ Միաժամանակ շարունակում է նշել, որ պահանջը չկատարողները կենթարկվեն պատասխանատվության։

+++

լրացվել է ժամը 22։20- ին

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը քաղաքական գործիչներին, մտավորականներին, շոու- բիզնեսի ներկայացուցիչներին կոչ արեց միանալ իրենց եւ ինչպես ամռանը՝ կենդանի պատ կազմել ոստիկանության եւ ցուցարարների միջեւ։ Նա կրկնեց իրենց պահանջները՝ չեղյալ հայտարարել էլ. էներգիայի սակագնի բարձրացման որոշումը, նաեւ պատժել բռնություն կիրառելու հրաման տված բարձրաստիճան ոստիկաններին։

+++

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ոչ թալանին» նախաձեռնության այսօրվա երթի մասնակիցներն այժմ փակել են Բաղրամյան պողոտան։ Երեկոյան Ազատության հրապարակից մեկնարկած երթը  շեղվել է երթուղուց, ոտիկանությունը փորձել է կասեցնել նրանց շարժը, սակայն ցուցարարներն այժմ գտնվում են Բաղրամյան պողոտայում։

Ոստիկանությունը ցուցարարներին կոչ է անում դադարեցնել հավաքը՝ նշելով, որ խախտողները կենթարկվեն պատասխանատվության։

MHM99005 copy MHM99006 copy MHM99007

Back to top button