Լուրջ հակամարտություն չկա, հայտ ներկայացնող էլ չկա. ԲՀԿ- ն այլեւս դեմ չէ սահմանադրական բարեփոխումներին


ԲՀԿ-ն սահամանդրական բարեփոխումների վերաբերյալ իր վերջնական որոշումը կկայացնի առաջիկայում, բայց միանշանակ է, որ «Ոչ»-ի շարժմանը չի միանա, այսօր լրագրոների հետ հանդիպման ժամանակ ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը: Նա հարկ է համարել մեկ անգամ ևս բացատրել, թե ինչով է պայմանավորված կուսակցության դիրքորոշման փոփոխությունը:
Սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ ԲՀԿ վերջնական որոշմանն սպասեք կուսակացության քաղխորհրդի նիստից հետո, բայց մի ակնկալեք, որ ԲՀԿ-ն կմիանա «Ոչ»-ի շարժմանը, այսօր հայտարարեց խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նաև հարկ համարեց մեկ անգամ եւս բացատրել, թե ինչու էր կուսակցությունը ամիսներ առաջ կտրուկ դեմ արտահայտվում սահմանադրական բարեփոխումներին, իսկ այսօր պաշտպանում է գործընթացը:
«Մինչև փետրվար ամիսը իշխանական և ոչ իշխանական ուժերի միջև թեժ պայքար կար: Լուրջ հարցադրումներ էին դրված ՝ 12 կետ և այլն: Դրանց հանգուցալուծումը օրերի և շաբաթների հարց էր: Սահմանադրական բարեփոխումներն այդ շրջանում ժամանակավրեպ էին: Մենք երբև է չենք մերժել այդ գործընթացը, քանի որ հարցը մեր ծրագրու կա: Մենք ասել ենք՝ հիմա դրա պահը չէ»,- նկատում է Մելքումյանը։
Հիմա ԲՀԿ-ն կարծում է, որ սահմանադրական բարեփոխումները ժամանակավրեպ չեն: Իրավիճակ է փոխվել. ներքաղաքական դաշտում լուրջ հակամարտություն չկա, հայտ ներկայացնող էլ չկա: Ուստի՝ ԲՀԿ-ն հիմա ճիշտ չի համարում մի կողմ քաշվելն ու գործընթացին կողքից հետևելը: «Մնալ անտարբեր և դիտել, ասել ՝ ոչ, հեռացեք , երբ որևէ մեկը ոչ հեռանում է, ոչ էլ պատրաստվում հեռանալ, արդեն արդիական չէ»:
ԲՀԿ-ն կարծում է, որ սահմանադրական նախագծով լուծվում է քաղաքական մենաշնորհի հարցը, հնարավորություն է ընձեռվում անձերի պայքարից անցնել քաղաքական ուժերի պայքարի:
Մտահոգության առիթ տեսնում է կայուն մեծամասնության ձևավորման գաղափարի մեջ: Ինչևէ՝ որոշում դեռ կկայացնեն, բայց առանց ազդեցությունների տակ ընկնելու:
ԲՀԿ-ն ինքն է որոշում իր քաղաքական օրակարգը, ասում է Մելքումյանը: «Մենք չեն նայում, թե ինչ պրոցեսներ են կողքից ընթանում: Անընդհատ հարցնում են՝ միանալո՞ւ եք այս շարժմանը, այն շարժմանը: Ոչ, մենք անելու ենք այն, ինչ ինքներս ենք նպատակահարմար գտնում»:
Նաև տնտեսական խնդիրների մասին. տարվա առաջին կիսամյակը մտահոգիչ վիճակագրություն է ներկայացնում: Վերջին 10-15 տարիների կտրվածքով առաջին անգամ Հայաստանում կտրուկ նվազել է ներդրումների ծավալը: «669 մլն դոլարով տարվա առաջին 7 ամիսների տվյալով ներկրումը կրճատվել է։ Ըստ նախանական հաշվարկների ՝ այդ անկումը տարվա վերջին կարող է անցնել 1 մլրդ-ի սահմանը»:
Նախորդ տարիներին ներկրումը 4.5 մլրդ, արտահանումը 1.5 մլրդ դոլարի սահմաններում էր, այսինքն՝ առաջինը 3 անգամ գերազանցում էր երկրորոդին: Հիմա ներկրումը կրճատվել է՝ իր հերթին փոքրացնելով դոլարի նկատմամբ պահանջարկը:
Նվազել են նաև տարնսֆերներն ու ներդրումները։ Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը պակասել է 12 տոկոսով: Մելքումյանը կարծում է, որ հաշվարկված և լուրջ տենտեսական քայլեր են անհրաժեշտ:
ԵՏՄ շրջանակներում ապրանքաշրջանառությունը ռուբլով կատարելու առաջարկը, ի դեպ, պատգամավորը դրական է գնահատում, հիշեցնում է, որ այն հիմնականում էներգակիրների փոխհաշվարկին է վերաբերում: Այս առումով Մելքումյանը առաջարկին միանաշանակ կողմ է և կարծում է, որ այն շահեկան է Հայաստանի համար:
Իրավիճակը, սակայն, նույնքան միանաշանակ չէ այլ ապրանքատեսակների դեպքում: Օրինակ՝ լուրջ հաշվարկներ են անհրաժեշտ հասկանալու համար, թե ռուբլով առևտուրը որքանաով է ձեռնտու լինելու կոնյակ կամ գինի արտադրողի համար: Ըստ տնտեսագետ պատգամավորի ՝ ապրանքաշրջանառության համար միասնական արժույթի հարցը դիտարկելիս 2 ռիսկ պետք է հաշվի առնվի՝ որքանով է այն սպառնում ինքնիշխանությանը և որքանով է համադրվում Եվրամիության հետ մեր հարաբերություններին: