Մշակույթ

ԱՄՆ- ում հիշում են սեպտեմբերի 11- ի զոհերին (լուսանկարներ)

ԱՄՆ- ում լռության րոպեներով են հարգում  2001թ. սեպտեմբերի 11- ի ահաբեկչության զոհերի հիշատակը։ Առաջին լռության րոպեն հայտարարվել է Նյու Յորքում առավոտյան ժամը 8։46- ին (Երեւանի ժամանակով 16։46- ին)։ 14 տարի առաջ այդ ժամին է առաջին ինքնաթիռը մխրճվել Առեւտրի համաշխարհային կենտրոնի երկվորյակ- աշտարակներից մեկի մեջ։ Երկրորդ ինքնաթիռը մյուս աշտարակը խոյահարել էր ժամը 9։03- ին։

Ժամը 9։37- ին հայտարարվել է լռության երրորդ րոպեն։ Այդ ժամին երրորդ ինքնաթիռն ընկել է Պենտագոնի շենքի վրա։ Ժամը 9։59- ին եւս մեկ լռության րոպե հայտարարվել է Հարավային աշտարակի փլուզման պահին։ Ժամը 10։28- ին էլ մեկ րոպե լռությամբ հարգել են հյուսիսային աշտարակի փլուզման հետեւանքով զոհվածների հիշատակը։

Մարդիկ Նյու Յորքի հուշահամալիրի մոտ հավաքվել են արարողություններից մի քանի ժամ առաջ։ Զոհվածների անուններով հուշարձանի մոտ մարդիկ սպիտակ վարդեր են դրել։

Նման հիշատակի միջոցառումներ ԱՄՆ տնտեսական մայրաքաղաքում անցկացվում է ամեն տարի։

sept11.01 sept1102 sept1103 sept1104 sept1105 sept1106

Back to top button