ԱՄՆ-ն ճանաչում է ԼՂ ժողովրդի դերակատարությունն իր ապագան որոշելու հարցում


ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ջոն Քիրբին ճեպազրույցի ընթացքում մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններն ու կարևորել Ղարաբաղի բնակչության դերակատարությունն իր ապագան որոշելու հարցում։
«Մենք ճանաչում ենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դերակատարությունն իր ապագան որոշելու հարցում՝ չնայած ԱՄՆ-ն չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ ինքնիշխան պետություն, և մենք չենք ընդունելու սեպտեմբերի 13-ի «այսպես կոչված» ընտրությունները` որպես ազդող գործոն տարածաշրջանի իրավական կարգավիճակի վրա: Մենք նաև ընդգծում ենք, որ այսպես կոչված ընտրությունները որևէ կերպ չեն ազդի Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի կամ ընթացող բանակցային գործընթացի արդյունքների վրա, որոնք նպատակ ունեն հակամարտությանը տալ տևական և խաղաղ կարգավորում», ասել է Քիրբին: