Տնտեսական

Հիմնավո՞ր է արդյոք էլէներգիայի սակագնի բարձրացումը.եզրակացությունը կտրվի սեպտեմբերի վերջին

hasmikdilanyan
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում իրականացվող խորհրդատվության առաջին փուլի աշխատանքները կավարտվեն սեպտեմբերի վերջին, երկրորդ փուլի աշխատանքները՝ հոկտեմբերին, երրորդ փուլինը՝ նոյեմբերի վերջին: Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Նրա խոսքով՝ Deloitte ընկերությունն արդեն իսկ ձեռնամուխ է եղել աշխատանքներին:

«Երկուշաբթի տեղի են ունեցել հանդիպումներ ՀԾԿՀ-ում, իսկ երեկ՝ կարգավորող ընկերությունների հետ: Այժմ ինձ մոտ է պայմանագիրը, որի հիման վրա էլ խորհրդատվություն իրականացնող ընկերությունը պետք է աշխատի: Առաջին փուլի աշխատանքները վերջանում են սեպտեմբերի վերջին, երկրորդ փուլինը՝ հոկտեմբերի վերջին, երրորդ փուլին՝ը նոյեմբերին: Առաջին փուլում տրվելու է ամբողջ արտադրական շղթայի վերլուծությունը՝ սկսած արտադրությունից մինչև սպառող՝ 2010-2015թթ համար, էներգետիկ հաշվեկշռի և ՀԾԿՀ-ի կողմից սահմանվող սակագների գործընթացի վերլուծությունը, այդ թվում հայտերի ընդունման, սակագների վերանայման պատճառների, դրանց վերանայման պարբերականության, ներկայացված հայտերի փոփոխության մեխանիզմների և կարգավորող հանձնաժողովի կողմից վերլուծության ենթրակվող ամբողջական ուսումնասիրության:
Քննարկվելու են կանխատեսված, պլանավորված ցուցանիշերի փաստացի շեղումենրի վերհանումը, որոնք պայմանավորված կլինեն շուկայի հիմնական մասնակիցների ֆինանսական արդյունքներով, արտադրության ծավալներով, սպառված էլեկտրաէներգիայի ծավալների փոփոխման կլիմայական պայմաններով չնախատեսված խնդիրնեիրով, ինչիպիսին են օրինակ ատոմակայանի կանգառը: Կկատարվի նաև ընկերությունների կողմից հանձնաժողովին տրամադրված սակագների փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի վերլուծություն, այդ թվում որքանով են դրանք հիմնավորված»,- ասել է փոխվարչապետը:

Պատասխանելով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հարցին՝ Վաչե Գաբրիելյանը նշեց, որ սակագնի ճշտության շուրջ եզրակացությունը պետք է տրվի խորհրդատվության առաջին փուլում: Եզրակացություն կներկայացվի 2015-2016թթ սակագների, ինչպես նաև կգնահատվեն դրանց փոփոխության հիմավորվածության վերաբերյալ կարգավորող հանձնաժողովի գործողությունները, հանձնաժողովի կողմից սակագնի չբարձրացման վերաբերյալ որոշման հետևանքները:

«Սրանք այն եզրակացությունենրն են, որոնք ըստ պայմանագրի պետք է տրվեն առաջին փուլի վերջում»,- ասաց Գաբրիելյանը: Հովիկ Աբրահամյանն իր հերթին առաջարկել է, որպեսզի ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը ներկայացնի մինչ խորհրդատվության ավարտը քաղաքացիների և ՓՄՁ-ների համար էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման փոխհատուցման ծավալների ճշգրտման գործընթացը: Զախարյանն ասել է, որ ՓՄՁ-ների ու ազգաբնակչության սպառած էլեկտրաէներգիայի ցուցակները ՀԾԿՀ-ի և ՀԷՑ-ի հետ ճշտվում են, մինչև շաբաթվա վերջ ծավալները հայտնի կլինեն, փոխհատուցումները կվճարվեն մյուս շաբաթվա ընթացքում՝ մինչև ամսի քսանը:

«Սրա մասին հանրությանը պետք է տեղեկացնենք, խորհրդատվության աշխատանքների մասին նույնպես: Քանի որ թյուր տեեղկատվություն են տարածում, որ որևէ բան չի արվում: Կառավարությոնն ինչ պարտավորություն վերցրել է իր վրա, բոլորն իրականացվում են ըստ ժամկետների, և ըստ պատասխանատվության սրա մասին հանրությունը պետք է իմանա»,,- հայտարարել է Աբրահամյանը:

Back to top button