ԿարևորՏնտեսական

ՀԷՑ- ի աուդիտը կիրականացվի երեք փուլով. կառավարության նիստում

hasmikdilanyan

Հինգ տասնյակից ավելի հարցեր ու անդրադարձ հանրությանը հուզող կարևորագույն  հարցերից մեկին՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում անցկացվող աուդիտին: Գործադիրի   նիստին այսօր կառավարության անդամի կարգավիճակով առաջին անգամ մասնակցել է   արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանը, ում նիստի սկզբում շնորհավորել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը

 

Կառավարության նիստն այսօր սկսվեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում նախանշված աուդիտի մասին «հաշվետվությամբ»: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հարցին ի պատասխան՝   ՀՀ  փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը տեղեկացրեց, որ  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում իրականացվող խորհրդատվության առաջին փուլի աշխատանքները կավարտվեն սեպտեմբերի վերջին, երկրորդ փուլի աշխատանքները՝  հոկտեմբերի, երրորդ փուլինը՝ նոյեմբերի վերջին:

Նրա խոսքով՝ Deloitte ընկերությունն արդեն իսկ ձեռնամուխ է եղել  աշխատանքներին:  «Առաջին փուլում տրվելու է ամբողջ արտադրական շղթայի վերլուծությունը՝  արտադրությունից մինչև սպառող՝  2010-2015թթ համար։ Քննարկվելու են կանխատեսված, պլանավորված ցուցանիշերի փաստացի շեղումների վերհանումը, որոնք պայմանավորված կլինեն շուկայի հիմնական մասնակիցների ֆինանսական արդյունքներվ։ Կկատարվի նաև ընկերությունների կողմից  հանձնաժողովին տրամադրված սակագների փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի վերլուծություն, այդ թվում՝ որքանով են դրանք հիմնավորված»,- ասում է Վաչե Գաբրիելյանը։

Պատասխանելով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հարցին՝ նախարարը նշեց, որ սակագնի ճշտության շուրջ եզրակացությունը պետք է տրվի խորհրդատվության առաջին փուլում: Եզրակացությունը կներկայացվի 2015-2016թթ սակագների, ինչպես նաև կգնահատվեն դրանց փոփոխության հիմավորվածության վերաբերյալ կարգավորող հանձնաժողովի գործողությունները, հանձնաժողովի կողմից սակագնի չբարձրացման վերաբերյալ  որոշման հետևանքները: «Սրանք այն եզրակացություններն են, որոնք, ըստ պայմանագրի, պետք է տրվեն առաջին փուլի վերջում»,- ասաց Գաբրիելյանը;

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի  հանձնարարականով՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը  ներկայացրեց  մինչ խորհրդատվության ավարտը քաղաքացիների և ՓՄՁ-ների համար էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման փոխհատուցման ծավալների ճշգրտման գործընթացը:

Զախարյանն ասաց, որ ՓՄՁ-ների ու բնակիչների  սպառած էլեկտրաէներգիայի ցուցակները ՀԾԿՀ-ի և ՀԷՑ-ի հետ ճշտվում են, մինչև շաբաթվա վերջ ծավալները հայտնի կլինեն, փոխհատուցումները կվճարվեն մյուս շաբաթվա ընթացքում՝ մինչև սեպտեմբերի 20- ը։

«Սրա մասին հանրությանը պետք է տեղեկացնենք,  խորհրդատվության աշխպատանքների մասին նույնպես, քանի որ թյուր տեղեկատվություն են տարածում, որ որևէ բան չի արվում: Կառավարությոնն ինչ պարտավորություն վերցրել է իր վրա, բոլորն իրականացվում են ըստ ժամկետների և ըստ պատասխանատվության։ Սրա մասին հանրությունը պետք է իմանա»,- ասաց վարչապետը։

Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված հարցերի մասին.    այսօր հաստատված նախագծով, Հայաստանը  կանդամակցի    Տնտեսական համագործակ­ցության զարգացման կազմակերպության` հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումին։ «Վերջին տարիներին բոլոր պետությունների  հարկային մարմինների համար լուրջ մարտահրավեր է հանդիսանում միջազգային մակարդակում հարկերից խուսափելու դեպքերի աճը, ինչը հանգեցնում է կրկնակի չհարկման կամ իրական չափից նվազ հարկման և այլ համանման խնդիրների: Գլոբալ ֆորումին անդամակցության վերջնական նպատակը հարկման նպատակով տեղեկությունների ավտոմատ փոխանակման համակարգին միացումն է: Այս համակարգը համարվում է նոր գլոբալ ստանդարտ, որն էականորեն նվազեցնում է հարկերից խուսափման ռիսկերը»,- հայտարարեց  ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը։

10 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ բյուջետային վարկով  «Դի ընդ Էյջ Գրուպ» ընկերությունը կփորձի լուծել իր խնդիրները իրացման գոտու բնակիչների հետ :   Վարկը  կմարվի  մինչև 2022թ.՝ 2020 թվականի դեկտեմբերի 10-ից եռամսյակային հավասարաչափ մարումներ իրականացնելու պայմանով, տարեկան 8 տոկոս տոկոսադրույքով, հաշվարկվող տոկոսների վճարումը 2015 թվականի դեկտեմբերի 10-ից սկսած եռամսյակային մարումներով իրականացնելու պայմանով: Նշված գումարը ուղղվելու է  «Հին Երևան» ծրագրի իրականացմանը։

Հաստատվեց Հայաստանի ու Ֆրանսիայի կառավարությունների միջև միգրացիայի ոլորտում համագործակցության համաձայնագիրը, որի համաձայն՝ երկու երկրների առանձին խմբի քաղաքացիներ դյուրացված պայմաններով փոխայցելությունների հնարավորություն կունենան:  Առանձին խմբում են ուսանողները , 18-30 տարեկան մասնագետները, Հարցը ներկայացնում էր  ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը:

Վաչապետը Միգարցիոն գործակալության պետին, ինչպես նաև փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարին հանձնարարեց բանակցություններ վարել   ՌԴ գործընկերների հետ՝  այդ երկրի քաղաքացիների մուտքը  ՀՀ առանց արտասահմանյան անձնագրերի առկայության թույլատրելու համար:

«Լուրեր կան, ըստ որոնց  ՌԴ քաղաքացիների միայն 10 տոկոսն ունի արտերկիր այցելելու համար նախատեսված անձնագիր: Ցանկանում եմ, որպեսզի աշխատենք իրենց հետ որպես ԵՏՄ անդամ, գանք ընդհանուր հայտարարի և լուծում գտնենք, որ ՌԴ քաղաքացիներն իրենց տեղական անձնագրով կարողանան այցելել ՀՀ՝ որպես ԵՏՄ անդամ երկիր, ինչը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը: Եթե մենք այդ հարցը լուծենք, ապա ՌԴ շատ քաղաքացիներ առանց խոչընդոտի կգան ՀՀ, ինչը կբերի տնտեսության ակտիվության և այլն, և այլն»:

Այսօր կատարված փոփոխություններով՝ ՀՀ քաղաքացիները 30 օր հնարավուոթյուն ստացան առանց գրանցման մնալ  Բելառուսի Հանրապետությունում:  «Համապատասխան համաձայնագիր Հայաստանն ունի ՌԴ հետ, Ղազախստանի ու Ղրղզստանի   հետ բանակցությունները քննարկման փուլում են, տեղեկացրեց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ պարզաբանելով՝  համաձայանգերի անհրաժեշտությունը պայմանավորված է  Հայաստանի ԵՏՄ-ի անդամակացությամբ:

Հայաստանի և Լատվիայի կառավարությունների միջև նախատեսվում է ստորագրել կրթության, գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության համաձայնագիր:  «ՀՀ կառավարությունը հավանություն տվեց համաձայնագրի ստորագրմանը: Ակնկալվում է, որ համաձայնագրի ստորագրումը կնպաստի երկու երկրների միջնակարգ, բարձրագույն և հետազոտական հաստատություններում իրենց պետական լեզվի, գրականության, պատմության և մշակույթի ուսումնասիրմանը և դասավանդմանը, ինչպես նաև մեթոդական ձեռնարկների և դասագրքերի փոխանակմանը:

«Լույս» հիմնադրամի կրթաթոշակին արժանացած ինը երիտասարներ զինվորական ծառայության զորակոչից  տարկետում ստացան:

Ի դեպ՝ 33-րդ թաղամասի եւ Բուզանդի փողոցի բնակիչներն  այսօր  կառավարության շենքի առջև կրկին բողոքի ակցիա էին իրականացնում:

Back to top button