Տնտեսական
Հարավկովկասյան երկաթուղին ունի նոր տնօրեն


«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ նոր տնօրեն է նշանակվել գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Սերգեյ Վալկոն։
Նրան ընկերության աշխատակազմին այսօր ներկայացրել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նորանշանակ գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովը։ «Համոզված եմ, որ հարուստ փորձը և որոշումներ ընդունելու ունակությունը թույլ կտան նրան պահպանել և կատարելագործել Հարավկովկասյան երկաթուղու ավանդույթները»,- ասել է Բելոզյորովը։