ԿարևորՀասարակություն

Կ.Պոլսի Հայոց պատրիարքը մտահոգություն է հայտնել վարչապետ Դավութօղլուին

Կ.Պոլսի Հայոց պատիրարքի ընդհանուր փոխանորդ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը ցավակցական հեռագիր եւ մինչ այդ հրապարակած մամուլի հաղորդագրությունն է հղել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին՝ մեկում ցավակցություն հայտնելով ահաբեկչության զոհերի կապակցությամբ, մյուսով՝ հայ համայնքի մտահոգությունը արտահայտելու «անպատասխանատու անձերի ունեցած ժխտական հայտարարութունների կապակցությամբ»,- իմանում ենք Պատրիարքարանի կայքից։

Հայոց պատրիարքարանի տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ վերջին երկու ամիսներին Թուրքիայի տարբեր շրջաններում տեղի ունեցած ահաբեկչությունների կապակցությամբ հայ համայնքի անդամները հայրենակցական գիտակցությամբ  երկրի բոլոր քաղաքացիների նման «դառը կսկիծով կիսում են նույն ցավը»։

Ընդգծելով, որ պետությունը նույն ողջամտությամբ է մոտենում բոլոր հայրենակիցներին եւ ուրախությամբ արձանագրելով, որ կուսակցությունների առաջնորդները նույն դիրքորոշմամբ ողջամտության հրավերներ են ուղղում հայրենակիցներին՝ Հայոց պարտրիարքարանն արձանագրել է, որ առանձին անձինք կայքերի եւ հաղորդակցության այլ միջոցներով հայերի նկատմամբ բացասական արտահայտություններն են թույլ տալիս, որոնք ցավ են պատճառում համայնքի անդամներին։

Դատապարտելով ահաբեկչական գործողությունները՝ պատրիարքարանը հայտնել է, որ աղոթում է երկրի խաղաղության, բարորության եւ անդորրի համար։

Back to top button