Հասարակություն

Թուրք ազգայնականները հարձակում են գործել Ստամբուլի հայկական թաղամասերի վրա

Այս գիշեր Ստամբուլի հայաբնակ թաղերում լարված է եղել իրավիճակը: «Արևելք»-ի աղբյուրները նշում են, որ թուրք ազգայնականների խմբերը հարձակվել են Ստամբուլի հայաբնակ Շիշլի, Քուրթուլուշ և նախկին հայաբնակ Բեշիկթաշ թաղամասերի վրա: Հարձակումը, ինչպես հաղորդում է լրատվամիջոցի աղբյուրը, եղել է ծրագրված. ազգայնականները հանդես են եկել հատուկ կոչերով` «Այս թաղամասերը պիտի դարձնենք հայերի և քրդերի գերեզմաններ»:

«Հայկական թաղամասերի վրա այս հարձակումը Թուրքիայի վերջին իրադարձությունների հետևանքներից է. ինչպես հայտնի է` Թուրքիայում աննախադեպ բախումներ են տեղի ունենում PKK-ի և թուրքական բանակի միջև, ինչի հետևանքով երկու կողմից էլ զոհեր կան»,-գրում է լրատվամիջոցը:

Back to top button